Բաղադրիչներ
7 հավի բդիկ
2 ճ/գ տոմատի մածուկ
3 ճ/գ ձիթայուղ
աղ, սև պղպեղ, քրքում, ուրց
200մլ եռման ջուր
3 կարտոֆիլ
4 գազար
1 գլուխ սոխ
1 պղպեղ
5 ատամիկ սխտոր
Պատրաստման եղանակը
Բդիկների վրա կտրվածքներ անել
Տոմատի մածուկին ավելացնել ձիթայուղ աղ, սև պղպեղ, քրքում, ուրցб 50 մլ ջուր և լավ խառնել
Բդիկները թաթախել ստացված սոուսի մեջ և թողնել 1 ժամ
Կաղապարի մեջ լցնել կիսալուսնաձև կտրատած կարտոֆիլ, սոխ, գազար, պղպեղ, սխտոր
Ավելացնել բդիկները
Սոուսի մնացած մասին 150 մլ եռման ջուր և մի պտղունց աղ ավելացնել, խառնել և լցնել ընդհանուր ուտեստի վրա
Ծածկել փայլաթիթեղով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 50 րոպե: Հանել փայլաթիթեղը և ևս 15 րոպե թողնել ջեռոցում
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ