Բաղադրիչներ
1 բրոկկոլի
400 գ ծաղկակաղամբ + 2 ճ/գ կաթ
1 գլուխ սոխ
աղ
սև պղպեղ
2-3 հատ պղպեղ
2 լոլիկ
3 ձու + 4-5 ճ/գ ձեթ
130 գ ալյուր
400 մլ կաթ
մաղադանոս
150 գ քերած պանիր
Պատրաստման եղանակը
Եռացող աղաջրի մեջ լցնել բրոկկոլին, ծաղկակաղմբը, կաթ, լավ խառնել, թողնել 2-3 րոպե եռա և վերցնել կրակից
Լցնել կաղապարի մեջ, ավելացնել ձիթայուղ: Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել և ավելացնել ծաղկակաղամբին ու բրոկկոլիին
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած պղպեղ, լոլիկ
3 ձվին ավելացնել աղ, սև պղպեղ, լավ խառնել, ավելացնել ձեթ, ալյուր, խառնել, մաս-մաս ավելացնել կաթ, լավ խառնել
Ավելացնել մանրացրած մաղադանոս, լցնել բանջարեղենի վրա, ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե
Մատուցե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ