Բաղադրիչներ
4 մեծ խաշած կարտոֆիլ
150 գ բեկոն
200 գ պանիր
3 պղպեղ
1 հավի խաշած կրծքամիս
3 ճ/գ տոմատի սոուս
աղ
150 գ քերած պանիր
Պատրաստման եղանակը
Բեկոնը, պանիրը, հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել: Պղպեղները 20-30 րոպե թողնել ջեռոցում, ապա հեռացնել կեղևը, խորանարդաձև կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին (2 ճ/գ բեկոն և 1 պղպեղ առանձնացնել)

Կարտոֆիլները երկարությամբ կիսել, միջուկը հանել, ավելացնել մյուս բաղդրիչներին

Ավելացնել աղ, տոմատի սոուս, լավ խառնել և լցոնել կարտոֆիլները

Տեղափոխել կաղապարի մեջ, ավելացնել քերած պանիր

Ավելացնել առանձնացրած բեկոնն ու պղպեղը և դնել 240°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Մատուցեք, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ