Այսպիսի կարկանդակներ ամեն տեղ չեք հանդիպի» Մսով և պանրով կարկանդակ

Բաղադրիչներ

Խմորի համար՝

200 մլ կաթ

1 թ/գ աղ

1 թ/գ շաքարավազ

1 ձու

50 մլ ձեթ

15 գ խմորիչ

500 գ ալյուր

Միջուկի համար՝

400 գ աղացած միս

2 գլուխ սոխ

աղ, սև պղպեղ

կանաչ սոխ

200 գ պանիր

1 ձվի դեղնուց

Պատրաստման եղանակը

Կաթին ավելացնել աղ, շաքարավազ, ձու, ձեթ, խմորիչ, լավ խառնել

Ավելացնել ալյուր, խառնել, խմոր հունցել, ծածկել և թողնել 30 րոպե

Աղացած մսին ավելացնել մանրացրած սոխ, աղ, սև պղպեղ

Խմորը բաժանել 8 հավասար մասերի, գնդել, շրջանաձև բացել, 3 կողմից եռանկյունաձև ֆիքսել, մի կողմից կտրել

Մի կողմի վրա միս դնել, մի կողմի վրա մանրցրած կանաչ սոխ, մյուս կողմի վրա քերած պանիր

Ծալել իրա վրա

Անկյուններն ամրացնել, պատառաքաղի օգնությամբ ձևավորել, պատել ձվի դեղնուցով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում