Բաղադրիչներ
350 ալյուր
10 գ խմորիչ
60 մլ տաք ջուր
50 մլ ձիթայուղ
աղ
160 մլ տաք կաթ
կանաչ սոխ
½ կանաչ պղպեղ
½ կարմիր պղպեղ
½ դեղին պղպեղ
0,5 թ/գ օրեգանո
150 գ պանիր
1 ձվի դեղնուց
մակ
Պատրաստման եղանակը
Խոր տարայի մեջ ալյուր լցնել, կենտրոնում փոսիկ անել, լցնել խմորիչ, ջուր, խառնել

Ավելացնել աղ, ձիթայուղ, կաթ

Լավ խառնել և խմոր հունցել (անհրաժեշտության դեպքում մի քիչ կաթ ավելացնել)

Ավելացնել մանրացրած կանաչ սոխ, գունավոր պղպեղներ, օրեգանո, քերած պանիր և հունցելով խառնել խմորի հետ

Խոր տարայի մեջ ձիթայուղ քսել, խմորը դնել, երեսը նույնպես պատել ձեթով, ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 40 րոպե

Խմորը բաժանել 8 հավասար մասերի, շրջանի ձև տալ, դնել ջեռոցի տապակի մեջ, ծածկել և 20 րոպե թողնել: Յուրաքանչյուրի վրա ձու քսել, խաչաձև կտրվածք անել

Պանիր լցնել կենտրոնում, զարդարել մակով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե

Կարող եք համտեսել )))

Բարի ախորժակ