Բաղադրիչներ
Բիսկվիթի համար`
6 ձու
125 գ շաքարավազ
աղ
110 գ ալյուր
25 գ կակաո
1 թ/գ փխրեցուցիչ
50 մլ ձեթ
Կրեմի համար`
300 գ սերուցքային կամ կաթնաշոռային պանիր
1,5 ճ/գ շաքարի փոշի
150 մլ 33% սերուցք
1 թ/գ վանիլային շաքարավազ
Կարամելի համար`
230 գ շաքարավազ
80 գ կարագ
0,5 թ/գ աղ
160 մլ 33% սերուցք
130 գ բոված գետնանուշ
Ջնարակի համար`
80 գ շոկոլադ
70 մլ սերուցք
100 գ բոված գետնանուշ
Կաղապարի չափըէ 40X30
Պատրաստման եղանակը
Կարամելի պատրաստման համար անհրաժեշտ է շաքարավազը հալեցնել կրակի վրա, ավելացնել կարագ, լավ խառնել, թողնել 1 րոպե
Ավելացնել սերուցքը, խառնել, եփել 2-3 րոպե
Վերցնել կրակից, լցնել խոր տարայի մեջ, ավելացնել 0.5 թ/գ աղ, բոված գետնանուշ, լավ խառնել և թողնել մի կողմ
Բիսկվիթի պատրաստման համար անհրաժեշտ է ձվերին ավելացնել շաքարավազ, մի պտղունց աղ և լավ հարել
Ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը խառնել իրար, ավելացնել հարած զանգվածին, ավելացնել նաև ձեթ և լավ խառնել
Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, խմորը լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15-20 րոպե
Հանել ջեռոցից և անմիջապես ռուլետի պես փաթաթել սրբիչով ու թողնել սառչի
Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է սերուցքային պանրին ավելացնել շաքարի փոշի, սերուցք, վանիլային շաքարավազ և լավ հարել
Բիսկվիթը բացել, լցնել նախ կարամելը, ապա կրեմը, փաթաել ռուլետի պես, դնել սննդային պոլիէթիլենի մեջ և 3-4 ժամ թողնել սառնարանում
Ջնարակի պատրաստման համար անհրաժեշտ է շոկոլադին ավելացնել սերուցք և հալեցնել գոլորշու վրա
Ավելացնել բոված գետնանուշ
Ռուլետը հանել սառնարանից, պատել ջնարակով և մատուցել )))
Բարի ախորժակ