Բաղադրիչներ
2 հատ դդմիկ
2 ցողուն կանաչ սխտոր
սամիթ
ձիթայուղ
200 մլ կաթ
300 գ սերուցքային պանիր
4 ձու
աղ
սև պղպեղ
2 ճ/գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
100 գ պանիր
Պատրաստման եղանակը
Դդմիկները խորանարադաձև կտրատել, ավելացնել մանրացրած սամիթ, կանաչ սխտոր, աղ, ձիթայուղ, լավ խառնել, լցնել ջեռոցի տապակի մեջ և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Սերուցքային պանրին ավելացնել 4 ձու, լավ խառնել, ավելացնել կաթ, աղ, սև պղպեղ, մանրացրած սամիթ և լավ խառնել
Ալյուրն ու փխրեցուցիչը խառնել իրար, ապա ավելացնել ձվային զանգվածին
Դդմիկը հանել ջեռոցից, թողնել սառչի, ապա ավելացնել ձվային զանգվածին
Լավ խառնել և լցնել հրակայուն տարայի մեջ: Ավելացնել քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Ընթրիքը պատրաստ է )))
Բարի ախորժակ