Այսպիսի ընթրիքից դժվար կլինի հրաժարվել` պարզապես կանչում է իր բույրով և գույներով: Բանջարեղենային ջեռեփուկ` բրոկկոլիով և ծաղկակաղամբով

Բաղադրիչներ

1 գլուխ սոխ

1-2 ատամիկ սխտոր

1 կարմիր պղպեղ

1 դեղին պղպեղ

3 լոլիկ + 0,5 թ/գ աղ + օրեգանո

1 բրոկկոլի

1 ծաղկակաղամբ

3 ձու

5 ճ/գ ձիթայուղ

150 գ յոգուրտ

130 գ ալյուր

200 մլ կաթ

համեմ

200 գ պանիր

Պատրաստման եղանակը

Սոխը և սխտորը մանրացնել, 3 րոպե տապակել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած գունավոր պղպեղները, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 10-12 րոպե

Լոլիկն անցկացնել քերիչով, ավելացնել աղ, օրեգանո, լավ խառնել, ավելացնել տապակին։ Եփել այնքան, միչև ավելորդ հեղուկը գոլորշիանա

Ծաղկակաղամբն ու բրոկկոլին 3-4 րոպե խաշել եռման աղաջրի մեջ

3 ձվին ավելացնել աղ, խառնել, ավելացնել ձիթայուղ, յոգուրտ, լավ խառնել: Մաս-մաս ավելացնել ալյուր, խառնել, ավելացնել կաթ, խառնել

Կաղապարի ներսը պատել ձեթով, լցնել բրոկկոլին և ծաղկակաղմաբը, ապա տապակած բանջարեղենը և կաթնային սոուսը

Ավելացնել մանրացրած համեմ, քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում