Բաղադրիչներ
600 գ աղացած միս
100 գ պաքսիմատ
2 ձու
2 սոխ
1 գազար
½ կանաչ պղպեղ
½ կարմիր պղպեղ
3 հատ մեծ կարտոֆիլ
3 ատամիկ սխտոր
աղ
սև պղպեղ
պապրիկա
ուրց
ձիթայուղ
մաղադանոս
տոմատի մածուկ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել ձու, 1 մանր կտրատած կամ աղացած սոխ, պաքսիմատ, աղ, սև պղպեղ, պապրիկա, ուրց, լավ խառնել և թողնել մի կողմ
Կիսալուսնաձև կտրատել 1 սոխ, 1 գազար
Մեծ կտորների բաժանել գունավոր պղպեղները, սխտորը, կարտոֆիլը
Ամբողջը լցնել ջեռոցի համար նախատեսված թավայի մեջ, համեմել աղով, ավելացնել ձիթայուղ, կտրտած մաղադանոս, տոմատի մածուկ (բացել տաք ջրով, կամ սոուս պատրաստել), լավ խառնել
Մսից գնդիկներ պատրաստել և շարել բանջարեղենի վրա
Դնել 190°С տաքացրած ջեռոցում 40 րոպե
Ընթրիքը պատրաստ է )))
Բարի ախորժակ