Բաղադրիչներ
Ձիթայուղ
120 գ բեկոն
1 կգ տավարի փափկամիս
1 գազար
2 գլուխ սոխ
4 ատամիկ սխտոր
1 թ/գ աղ
½ թ/գ սև պղպեղ
1,05 ճ/գ ալյուր
200 մլ կարմիր գինի
300-400 գ տավարի մսի արգանակ
1ճ/գ տոմատի մածուկ
1 թ/գ քիմիոն
2 դափնու տերև
300 գ սունկ
30 գ կարագ + 2 ատամիկ սխտոր
Պատրաստման եղանակը
Բեկոնը կտրատել, 4 րոպե տապակել ձիթայուղով և վերցնել կրակից
Տավարի փափկամիսը միջին մեծությամբ կտրատել, տապակել 2 կողմից ուժեղ կրակի վրա և վերցնել կրակից
Առանձին տապակել մանրացրած սոխը, գազարը, ապա ավելացնել սխտորը
Ավելացնել տապակած միսը, բեկոնը, աղը, սև պղպեղը, ալյուրը, լավ խառնել և թողնել 5 րոպե
Ավելացնել կարմիր գինի, արգանակ և թողնել եռա
Ավելացնել տոմատի մածուկ, քիմիոն, դափնու տերև, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 2 ժամ
Սխտորը մանրացնել և 1 րոպե տապակել կարագով: Ավելացնել սունկ, թողնել 5 րոպե, համեմել աղով, սև պղպեղով
Երբ միսը փափկի` ավելացնել տապակած սունկը, թողնել 5 րոպե և վերցնել կրակից
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ