Այսպիսի ընթրիքը դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին: Մակարոնը` աղացած մսով և բանջարեղենով

Բաղադրիչներ

500 գ աղացած միս

350 գ մակարոն

1 գլուխ սոխ

1 հատ գազար

1 հատ քաղցր պղպեղ

լոբի

2 ճ/գ տոմատի մածուկ

ջուր

1 թ/գ պապրիկա

1 թ/գ աղ

սև պղպեղ

համեմ և մաղադանոս

2-3 ատամիկ սխտոր

Պատրաստման եղանակը

Սոխը, պղպեղը խորաանարդաձև կտրատել, գազարն անցկացնել քերիչով

Աղացած միսը տապակել այնքան, մինչև գույնը կփոխի, այնուհետև ավելացնել սոխը, թողնել 2 րոպե

Ավելացնել գազարն ու պղպեղը, ճզմած սխտորը, թողնել 3-4 րոպե

Տոմատի մածուկը ջրով բացել, ավելացնել մսին և խառնել

Ավելացնել եռման ջուր (պետք է ծածկի միսը), համեմել աղով, սև պղպեղով, պապրիկայով, ավելացնել լոբի` ըստ ցանկության և լավ խառնել

Ավելացնել մակարոնը, հավասարապես տարածել, ծածկել կափաարիչն ու թողնել մինչև պատրաստ լինելը

Զարդարեք կանաչեղենով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում