Բաղադրիչներ
2 ձու
60 գ շաքարավազ
250 գ կաթնաշոռ
250 գ ալյուր
2 ճ/գ ձեթ
վանիլին
աղ
7 գ փխրեցուցիչ
շաքարի փոշի` ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
2 ձվին ավելացնել շաքարավազ, մի պտղունց աղ, լավ խառնել, ավելացնել կաթնաշոռ, լավ խառնել, ավելացնել ձեթ` խառնել
Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, ապա մաս-մաս ավելացնել ընդհանուր զանգվածին, խառնել, այնուհետև խմոր հունցել
Միջին մեծության գնդիկներ ձևել, պատել ձվի դեղնուցով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))
Բարի ախորժակ