Այսպիսի բաղադրատոմս ունենալը մեծ առավելություն է յուրաքանչյուր տնտեսուհու համար՝ պահպանե՛ք այն։ Մսով և բանջարեղենով ջեռեփուկ

Բաղադրիչներ

700 գ հավի կրծքամիս

1 գազար

50 գ մարինացված եգիպտացորեն

50 գ մարինացված ոլոռ

4-5 հատ կանաչ լոբի՝ ըստ ցանկության

4 ձու

100 գ խոզի յուղ

150 մլ կաթ

2 կտոր հաց

սամիթ

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսն ու խոզի մսի յուղային մասը աղալ, ավելացնել մանր կտրատած գազար, լոբի, եգիպտացորեն, ոլոռ

Հացին ավելացնել կաթ, թողնել 5 րոպե, ապա ավելացնել մսին

Ձուն լավ խառնել, ավելացնել մյուս բաղադրիչներին։ Ավելացնել աղ, սև պղպեղ, մանրացրած սամիթ և լավ խառնել

Փայլաթիթեղը պատել ձեթով, ստացված զանգվածը ուղղանկյունաձև լցնել, հավասարեցնել

Փայլաթիթեղի անկյունները հավաքել, դնել 220°С տաքացրած ջեռոցում 50 րոպե

Թողնել մի քիչ սառչի, ապա կտրտել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում