Բաղադրիչներ
500 գ հավի կրծքամիս
500 գ շամպինյոն
200 գ 20% թթվասեր
100 գ 20% սերուցք
150 գ պանիր
1-2 գլուխ սոխ
1 թ/գ ալյուր
20 գ մաղադանոս
3 ճ/գ ձեթ
30 գ կարագ
½ թ/գ սև պղպեղ
1 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Թավայի մեջ 2 ճ/գ ձեթ, 30 գ կարագ լցնել, ավելացնել կտրատած սունկը, 5-6 րոպե տապակել ուժեղ կրակի վրա և վերցնել կրակից
Հավի միսը միջին չափով կտրատել, լցնել թավայի մեջ, համեմել աղով, սև պղպեղով, տապակել 1 ճ/գ ձեթի մեջ` 3-4 րոպե ուժեղ կրակի վրա
Ավելացնել խորանարդաձև կտրատած սոխը, տապակել 3-4 րոպե ուժեղ կրակի վրա
Ավելացնել 1թ/գ ալյուր, ապա ավելացնել տապակած սնկի մեծ մասը (մի փոքր մաս առանձնացնել), կտրատած մաղադանոսը
Ավելացնել թթվասերը, սերուցքը, թողնել միջին բարձրության կրակի վրա 2-3 րոպե
Ավելացնել քերած պանիր, տապակած սնկի մնացած մասը, ծածկել կափարիչով ու թողնել թույլ կրակին 3 րոպե
Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))
Բարի ախորժակ