Բաղադրիչներ
1 գազար
2 գլուխ սոխ
1 կարտոֆիլ
1 լոլիկ
½ պղպեղ
150 գ կանաչ լոբի
1 ճ/գ տոմատի մածուկ
2,5-3 լ եռման ջուր
2 ատամիկ սխտոր
350 գ աղացած միս
100 գ բրինձ
1 ձու
աղ
սև և կարմիր պղպեղներ
խմելի-սունելի, զիրա
Պատրաստման եղանակը
1 գլուխ սոխը կիսալուսնաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած գազար, թողնել 3 րոպե, ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, թողնել 3 րոպե
Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, լոլիկ, կանաչ լոբի, լավ խառնել, ավելացնել տոմատի մածուկ, աղ, եռման ջուր և թողնել միջին ջերմության կրակին 10 րոպե
Աղացած մսին ավելացնել մանրացրած սոխ, բրինձ, ձու, աղ, սև և կարմիր պղպեղներ, խմելի-սունելի, զիրա, լավ խառնել և գնդիկներ ձևել
Լցնել ընդհանուր ուտեստին, ավելացնել ճզմած սխտոր, թողնել թույլ կրակին 15-20 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ