Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
1 գազար
3 կարտոֆիլ
200 գ կարմիր ոսպ
20 գ կարագ + 1 ճ/գ ձեթ
1,5 լ ջուր
աղ
սև և կարմիր պղպեղներ
200 մլ սերուցք
չորահաց
սամիթ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել ձեթով և կարագով, ավելացնել քերած գազար, թողնել ևս 2 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, ջուր, թողնել եռա

Ավելացնել կարմիր ոսպ, աղ, սև և կարմիր պղպեղներ, թողնել եփվի

Հարել բլենդերով, ավելացնել սերուցք, թողնել եռա և վերցնել կրակից

Զարդարեք սամիթով, չորահացերով և մատուցեք )))

Բարի ախորժակ