Բաղադրիչներ
1 կարմիր պղպեղ
150 գ մարինացված ոլոռ
1 գլուխ սոխ
350 գ չինական կաղամբ
200 գ ծովախեցգետնի ձողիկներ
3 ճ/գ թթվասեր
1 թ/գ հատիկավոր մանանեխ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ծովախեցգետնի ձողիկները խորանարդաձև կտրատել
Ավելացնել մանր կտրատած կաղամբը, կիսալուսնաձև կտրատած սոխը
Ավելացնել կտրատած պղպեղը, մարինացված ոլոռը
Թթվասերին ավելացնել հատիկավոր մանանեխ, 1/3 թ/գ աղ, 1/3 թ/գ սև պղպեղ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ