Այսպիսի աղցանն իսկական զարդ է ընթրիքի սեղանին: Տավարի մսով և բանջարեղենով աղցան

Բաղադրիչներ

200 գ տավարի խաշած միս

400 գ թարմ վարունգ

2 գազար

4 բուլղարական պղպեղ

2 լոլիկ

3-4 ատամիկ սխտոր

2 ճ/գ սոյայի սոուս

1 թ/գ 10% քացախ

աղ

սև և կարմիր պղպեղներ

համեմ                                                                                   

Պատրաստման եղանակը

Վարունգը միջին մեծությամբ կտրատել, ավելացնել 1 թ/գ աղ, լավ խառնել և թողնել մի կողմ

Գազարն անցկացնել քերիչով, ավելացնել 1 թ/գ աղ, լավ խառնել, 5 րոպե թողնել մի կողմ, ապա ավելացնել վարունգին

Լոլիկը, խաշած միսը միջին մեծությամբ կտրատել, համեմը կտրտել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Պղպեղները միջին մեծությամբ կտրատել 3 րոպե տապակել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել ճզմած սխտոր, սև և կարմիր պղպեղնոր, սոյայի սոուս, քացախ, լավ խառնել և 1 ժամ թողնել սառնարանում

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում