Այսպիսի աղցանները միշտ ակտուալ են: Նորվեգական աղցան

Բաղադրիչներ

1-2 խաշած կարտոֆիլ

2 ձու

1 խնձոր

2 մարինացված վարունգ

0,5 կարմիր սոխ

1 ապխտած ձուկ

մայոնեզ

1 խաշած բազուկ

աղ

շաքարավազ

1 ճ/գ ձեթ

1 ճ/գ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլն անցկացնել քերիչով, լցնել մատուցվող ափսեյի մեջ, ավելացնել մայոնեզ, մանր կտրատած մարինացված վարունգ, մայոնեզ

Ավելացնել մանրացրած սոխ, մայոնեզ, մանր կտրատած ապխտած ձուկ, մայոնեզ

Ավելացնել քերիչով անցկացրած խնձոր, մայոնեզ

Ձուն անցկացնել քերիչով, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Բազուկն անցկացնել քերիչով, ավելացնել կիտրոնի հյութ, մի պտղունց աղ և շաքարավազ, լավ խառնել և ավելացնել աղցանին

Զարդարել կանաչ սոխով, 20 րոպե թողնել սառնարանում և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում