Բաղադրիչներ
700 գ ելակ
150 գ շաքարավազ
560 մլ կաթ
4 ճ/գ եգիպտացորենի օսլա
Պատրաստման եղանակը
400 գ ելակն անցկացնել բլենդերով և լավ քամել
Հեղուկ զանգվածին ավելացնել 100 գ շաքարավազ և լավ խառնել
Ավելացնել 500 մլ կաթ և լավ խառնել
Առանձին իրար խառնել եգիպտացորենի օսլան և 60 մլ կաթը
Լավ խառնել և ավելացնել ընդհանուր զանգվացին
Դնել կրակին, խառնել այնքան, մինչև թանձրանա
Վերցնել կրակից, լցնել մատուցվող տարաների մեջ և 30 րոպե թողնել սառնարանում
300 գ ելակը մանր կտրատել, ավելացնել 50 գ շաքարավազ և 4-5 րոպե դնել թույլ կրակին` անընդհատ խառնելով
Լցնել աղանդերի վրա և մատուցել )))
Բարի ախորժակ