Այնքան համեղ և հեշտ է` կարելի է պատրաստել թեկուզ և ամեն օր: Սմուկով աղցան

Բաղադրիչներ

1 սմբուկ

3-4 լոլիկ

2 գազար

1 գլուխ սոխ

2-3 ճ/գ մայոնեզ

մաղադանոս

2 ատամիկ սխտոր

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սմբուկը շրջանաձև կտրատել, 2 կողմից տապակել

Սխոը կիսալուսնաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել թույլ կրակին 3 րոպե: Ավելացնել աղ, սև պղպեղ, խառնել, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից

Սմբուկները շարել մատուցվող ափսեյի մեջ: Մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր, ավելացնել սմբուկներին

Ավելացնել տապակած գազարը, մայոնեզը

Ավելացնել շրջանաձև կտրատած լոլիկ, մայոնեզ, մանրացրած մաղադանոս և 20 րոպե թողնել սառնարանում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում