Այնքան համեղ ու գունեղ է, հեշտ և արագ պատրաստվող, որ կցանկանաք անընդհատ պատրաստել

Բաղադրիչներ

200 գ կաղամբ

½ սոխ

200 գ կարմիր կաղամբ

1 դեղին պղպեղ

1 լոլիկ

1 վարունգ

½ կամ 1 խնձոր

1 գազար

0,5 կիտրոնի հյութ

80 գ թթվասեր

50 գ մայոնեզ

1 թ/գ մանանեխ

1 ատամիկ սխտոր

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Միջին երկարությամբ կտրատել կաղամբները, կիսալուսնաձև` սոխը, խորանարդաձև կտրատել դեղին պղպեղը, լոլիկը, վարունգը, խնձոր

Գազարն անցկացնել քերիչով

Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել կիտրոնի հյութ

Թթվասերը, մայոնեզը, մանանեխը խառնել իրար, ավելացնել ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ, խառնել, ավելացնել կտրատած բաղադրիչներին և լավ խառնել

Մատուցելու ժամանակն)))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում