Այնքան համեղ է, որ սեղանին ոչինչ չի մնա: Լցոնած կարտոֆիլ

Բաղադրիչներ

1 կգ կարտոֆիլ

1 գլուխ սոխ

350 գ կաղամբ

25 մլ ձիթայուղ

50 գ տոմատի մածուկ

75 գ պանիր

1 ձու

աղ

սև պղպեղ

օրեգանո

սխտոր

մաղադանոս

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը խաշել աղաջրում, ճզմել, ավելացնել մանրացրած մաղադանոս, քերած պանիր, 1 ձու և լավ խառնել

Ձիթայուղով տապակել խորանարդաձև կտրատած սոխը, համեմել աղով

Ավելացնել կտրատած կաղամբը

Տոմատի մածուկը բացել ջրով, ավելացնել օրեգանո, սև պղպեղ, լավ խառնել և լցնել կաղամբի վրա, լավ խառնել ծածկել և թողնել կրակին 10 րոպե

Տապակած կաղամբին ավելացնել քերած պանիր

1-2 ճ/գ կարտոֆիլ վերցնել, փոքրիկ փոսիկ անել, լցնել տապակած կաղամբը

Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել, ձիթայուղ քսել, լցոնած կարտոֆիլները շարել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Զարդարե՛ք և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում