Բաղադրիչներ
450 գ սունկ
1 գլուխ սոխ
1 ատամիկ սխտոր
աղ
3 խաշած
ձու
2 ճ/գ թթվասեր
սամիթ
նրբաբլիթներ
Սոուսի համար`
40 գ կարագ
3 ճ/գ ալյուր
2 բաժակ կաթ
½ թ/գ մշկընկույզ
½ թ/գ աղ
100 գ պանիր
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել ճզմած սխտոր, թողնել ևս 1 րոպե

Ավելացնել կտրատած սունկ, թողնել 10-15 րոպե, համեմել աղով, սև պղպեղով և վերցնել կրակից

Ավելացնել մանր կտրատած ձու, սամիթ, մայոնեզ և լավ խառնել

Նրբաբլիթների մեջ 2-ական ճ/գ ստացված խճողակից դնել, ռուլետի պես փաթաթել

Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է թավայի մեջ կարագ դնել, ավելացնել ալյուր և անընդհատ խառնելով տապակել 3 րոպե, ավելացնել կաթ` անընդհատ խառնելով թողնել 5 րոպե

Ավելացնել մշկընկույզ, աղ և խառնել այնքան, մինչև թանձրանա

Ստացված սոուսը լցնել փաթաթանների վրա, ավելացնել քերած պանիր և դնել 190°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ