Բաղադրիչներ
300 գ թխվածքաբլիթ
150 գ գետնանուշ
100 գ շաքարավազ + 100 մլ ջուր
125 գ կարագ
100 գ մուգ շոկոլադ
40 գ կոկոսի փաթիլներ + 25 գ հալեցրած կարագ
Ջնարակի համար՝
100 գ շոկոլադ + 1 ճ/գ ձեթ
կաղապարի չափը՝ 18*18 սմ
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթները, գետնանուշը մանրացնել բլենդերով, խառնել իրար

Ջուրն ու շաքարավազը խառնել իրար, ավելացնել կարագ, դնել կրակին, թողնել 5 րոպե, ապա ավելացնել մանրացրած բաղադրիչներին և լավ խառնել

Ստացված զանգվածը բաժանել 2 մասի

Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել «խմորի» մի մասի վրա և լավ խառնել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, լցնել շոկոլադե զանգվածը, բաժակի օգնությամբ ամրացնել

«խմորի» մնացած մասին ավելացնել կոկոսի փաթիլներ, լավ խառնել և ավելացնել շոկոլադե զանգվածին

Շոկոլադին ավելացնել ձեթ, հալեցնել գոլորշու վրա, ավելացնել թխվածքին

Զարդարել ըստ ճաշակի, 2 ժամ թողնել սառնարանում, ապա մատուցել )))


Բարի ախորժակ