Այնքան համեղ ապուր է, որ այսուհետ կցանկանաք պատրաստել հենց ա՛յս տարբերակով: Աղացած մսով ապուր

Բաղադրիչներ

1,5 լ ջուր

4 ճ/գ բրինձ

3 կարտոֆիլ

1 գլուխ սոխ

1 ատամիկ սխտոր

1 գազար

250 գ աղացած կամ մանր կտրատած միս

1 թ/գ չորացրած ռեհան

աղ

սև պղպեղ

1 դափնու տերև

սամիթ

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ 1,5 լ ջուր լցնել, եռացնել, ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, բրինձ և թողնել թույլ կրակին 15-20 րոպե

Սոխն ու սխտորը մանրացնել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած գազար, թողնել ևս 3 րոպե, ավելացնել աղացած միս, թողնել 5 րոպե

Ավելացնել ապուրին, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել դափնու տերև, չորացրած ռեհան, լավ խառնել և թողնել թույլ կրակին 5-7 րոպե

Ավելացնել մանրացրած սամիթ և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում