Բաղադրիչներ
150 գ աղացած միս
2 ատամիկ սխտոր
1 թ/գ աղ
1/2 թ/գ սև և կարմիր պղպեղ
1/2 թ/գ համեմի աղացած սերմ
2 խաշած ձու
3 գլուխ սոխ
3 հատ կարտոֆիլ
100 գ պանիր
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել ճզմած սխտոր, աղ, սև և կարմիր պղպեղներ, համեմի աղացած սերմ և լավ խառնել

Ջեռոցի թավայի վրա յուղաթուղթ փռել, լցնել կիսալուսնաձև կտրատած սոխը

Մսից շրջանակներ պատրաստել և շարել սոխի վրա

Խաշած ձուն քերիչով անցկացնել և 1-ական թ/գ ավելացնել մսերին

Կարտոֆիլն անցկացնել քերիչով, քամել, համեմել աղով, սև պղպեղավ

1-ական թ/գ դնել ձվերի վրա: Տեղափոխել 180°С տաքացրած ջեռոց և թողնել 15-20 րոպե

Ավելացնել քերած պանիր, մայոնեզ և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք զարդարել մաղադանոսով և մատուցել )))

Բարի ախորժակ