Բաղադրիչներ
500 գ ալյուր
1 թ/գ խմորիչ
2 թ/գ շաքարավազ
260 մլ տաք ջուր
1 թ/գ աղ
Տոմատի սոուս
150 գ պանիր
խոզապուխտ
Պատրաստման եղանակը
Ջրի մեջ լուծել խմորիչն ու շաքարավազը, ապա ավելացնել ալյուրի մի մասը, աղը, գդալով կամ պատառաքաղով լավ խառնել
Ավելացնել ալյուրի 2-րդ մասը, լավ խառնել, ծածկել և 2 ժամ թողնել տաք տեղում
Տեղափոխել սեղանի վրա, ալյուրի օգնությամբ խմորն իրար վրա բերելով` ամբողջացնել
Բաժանել մասերի, գնդել (յուրաքանչյուրը մոտ 70 գ), ծածկել և թողնել 20 րոպե հանգստանա
Օվալաձև գրտնակել, ավելացնել 1-2 թ/գ տոմատի սոուս, 1 կտոր խոզապուխտ, մի քանի փոքրիկ կտոր պանիր, իսկ խմորի անկյուններին ջուր քսել, որպեսզի լավ կպնեն իրար
Մի կողմից հավաքել (կիսալուսնի պես), ամրացնել, անկյունները հավասարեցնել
2 կողմից տապակել առատ ձեթի մեջ (պետք չէ շատ կարմրի)
Թողեք 10-15 րոպե, ապա մատուցեք )))
Բարի ախորժակ