Այնքա՜ն գրավիչ տեսք ունեն, իսկ համն ուղղակի աննկարագրելի է: Աղանդեր «Ծաղիկ»

Բաղադրիչներ

1 ձու

աղ

50 գ շաքարավազ

1 կիտրոնի կեղևի քերուկ

50 գ ձեթ

5 գ փխրեցուցիչ

200 գ ալյուր

Կրեմի համար`

1 ձու

2 ճ/գ շաքարավազ

2 ճ/գ եգիպտացորենի օսլա

200 մլ կաթ

1 կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Խմորի պատրաստման համար անհրաժեշտ է 1 ձվին ավելացնել շքարավազ, մի պտղունց աղ, 1 կիտրոնի կեղևի քերուկ, լավ խառնել, ավելացնել ձեթ, խառնել, ավելացնել փխրեցուցիչ, ալյուր, խառնել, ապա խմոր հունցել

Գրտնակել, բաժանել շրջանակների կամ ծաղկի ձևի օգնությամբ կտրատել

Դնել կեկսերի համար նախատեսված ձևի հակառակ կողմի վրա և տեղափոխել 180°С տաքացրած ջեռոց` 15 րոպե

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է 1 ձվին ավելացնել շաքարավազ, եգիպտացորենի օսլա, լավ խառնել: Մաս-մաս ավելացնել կաթ, խառնել և դնել կրակին: Խառնելով եփել այնքան, մինչև թանձրանա

Վերցնել կրակից, ավելացնել կիտրոնի հյութ, լավ խառնել, ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել սառչի

Յուրաքանչյուր ծաղկի մեջ 2-ական թ/գ կրեմ լցնել, զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում