Բաղադրիչներ
600 գ հավի կրծքամիս
1 գլուխ սոխ
1 ձու
1-2 ատամիկ սխտոր
1 ճ/գ ալյուր
սամիթ, մաղադանոս
1 թ/գ հավի համեմունք
աղ
սև և կարմիր պղպեղներ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամսին ավելացնել սոխ, ձու և հարել բլենդերով (կամ աղել սոխն ու միսը, ապա ձու ավելացնել)

Ավելացնել ճզմած սխտոր, աղ, սև և կարմիր պղպեղներ, հավի համեմունք, ալյուր, մանրացրած սամիթ և մաղադանոս, լավ խառնել

Ստացված զանգվածը լցնել սննդային պարկի մեջ, դրա օգնությամբ խողովակների պես դնել թավայի մեջ ու տապակել 2 կողմից

Կարող եք մատուցել թթվասերի կամ տոմատի սոուսով )))

Բարի ախորժակ