Այլևս տորթ հարկավոր չէ, արդեն կա այս հրաշք թխվածքի բաղադրատոմսը

Գազարով կեքս

Բաղադրիչներ
3 հատ ձու
180 գ շաքարավազ
10 գ վանիլին
90 մլ բուսայուղ
180 գ ալյուր
10 գ փխրեցուցիչ
200 գ գազար
100 գ չամիչ

Պատրաստման եղանակը

Ձուն և շաքարավազը հարիչով հարել, մինչև սպիտակելը:

Ավելացնել բուսայուղը և վանիլինը, և լավ խառնել:

Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, և խառնել:

Ավելացնել գազարը և չամիչը, լավ խառնել:

Լցնել ձևամանի մեջ:

Թխել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում 40 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում