Սմբուկով ուտեստ
45 րոպե
Այս անհավանական ուտեստը ուղղակի կհալչի Ձեր բերանում:
Բաղադրիչներ
- 2 հատ սմբուկ
- 4 հատ լոլիկ
- 50 գ պանիր մոցարելլա
- 5 ճաշի գդալ ձիթայուղ
- 0.5 թեյի գդալ չորացրած ռեհան
- աղ
- սև պղպեղ
- պապրիկա կամ կարմիր պղպեղ
- մաղադանոս
Պատրաստման եղանակը
1 Սմբուկը կտրատել, աղ ցանել վրան և խառնել:
2 Կտրատել լոլիկը:
3 Սխտորը ճզմել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղ, չորացրած ռեհան, ձիթայուղ և խառնել մինչև միասեռ զանգված ստանալը:
4 Պանիրը անցկացնել քերիչով:
5 Կտրատված սմբուկների վրա վանդակավոր գծեր քաշել, և շարել տարայի մեջ:
6 Սխտորով սոուսը քսել սմբուկների վրա, և դնել ջեռոցը 200° ջերմաստիճան տաքությամբ՝ 15 րոպե:
7 Ջեռոցից հանել, վրան ավելացնեել լոլիկը և պանիրը:
8 Դնել ջեռոցը ևս 15 րոպե:
Բարի ախորժակ: