Սմբուկով և կարտոֆիլով ուտեստ

Պարզ և հագեցնող ուտեստ, որը հարմար կլինի պատրաստել թե ճաշին, թե ընթրիքին:
Բաղադրիչներ
- 4-5 հատ կարտոֆիլ
- 2-3 հատ սմբուկ
- սխտորի փոշի
- համեմունքներ
- 1 հատ ձու
- 1 բաժակ սերուցք
- 100-150 գ պանիր
Պատրաստման եղանակը
- Սմբուկը երկարությամբ կտրատել, վրան աղ ցանել, և թողնել ամանի մեջ:

- Կարտոֆիլը կտրատել, տարայի մեջ լցնել բուսայուղ, և կարտոֆիլը տեղափոխել տարայի մեջ:

- Ձվին ավելացնել սերուցքը, և լավ հարել:
- Սմբուկը լցնել կարտոֆիլի վրա, ավելացնել համեմունքները:

- Սերուցքը ավելացնել սմբուկի վրա:

- Եփել 180°C ջեռոցում 25-30 րոպե:
- Եփելուց հետո ուտեստի վրա ավելացնել քերած պանիր, և դնել ջեռոցի մեջ ևս 5-10 րոպե:
- Եփելու ընթացքում ցանկալի է ուտեստը ծածկել փայլաթիթեղով:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
