Այլևս կարիք չկա ամեն օր աղցան պատրաստել: Պատրաստեք 1 անգամ և մատուցե՛ք ամեն օր

Բաղադրիչներ

1 կգ կաղամբ

1 հատ գազար

100 մլ ջուր

50 գ շաքարավազ

1 թ/գ աղ

1 հատ բուլղարական պղպեղ

1 ատամիկ սխտոր

50 մլ ձեթ

4 ճ/գ 6% քացախաթթու

Պատրաստման եղանակը

Կաղամբը կտրատել, ավելացնել աղ, շաքարավազ և մի փոքր ճզմել

Պղպեղը երկարությամբ կտրատել և ավելացնել կաղամբին

Գազարն անցկացնել քերիչով և ավելացնել ընդհանուր զանգվածին

Սխտորը մանրացնել և ավելացնել աղցանին

Ավելացնել քացախաթթու, ձեթ, տաք ջուր, լավ խառնել

Ծածկել ափսեյով, վրան ջրով լի ապակե տարա դնել և 3-4 ժամ թողնել սառնարանում

Կարող եք մատուցել, ինչպես նաև լցնել ապակե տարայի մեջ և մի քանի օր պահպանել սառնարանում )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում