Բաղադրիչներ
1 կիտրոն
10 անանուխի տերևներ
1 լ գազավորված ըմպելիք` Sprite
սառույց
Պատրաստման եղանակը
Կիտրոնը կիսել, մի մասը կիսալուսնաձև կտրատել, իսկ մյուսի կեղևը հեռացնել և միջին կտորների բաժանել

Կեղևահան կիտրոնին ավելացնել անանուխ, գազավորված ըմպելիքի 1/3-ը, հարել բլենդերով և քամել

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած կիտրոնը, ևս մի քանի անանուխի տերև, սառույց, գազավորված ըմպելիքի մնացած մասը և լավ խառնել

Վայելե՞նք )))
