Բաղադրությունը
- 500 մլ թթվասեր,
- 15 գ ժելատին,
- 130 մլ ջուր,
- 100 գ կամ ավել շաքարավազ,
- 2 թեյի գդալ կակաո,
- 1 պտղունց վանիլին,
- շոկոլադ (ձևավորման համար):
Պատրաստման եղանակը
Ժելատին և ջուրը խառնել, և թողնել, որ ժելատինը ուռչի:
Շաքարավազը և թթվասերը լավ խառնել կամ հարել:
Ժելատինը լցնել թավայի մեջ և թույլ կրակի վրա եփել այնքան, որ ժելատինը ամբողջությամբ լուծվի: Այն եռացնել հարկավոր չէ:
Ժելատինը ավելացնել թթվասերով զանգվածի մեջ ու խառնել:
Այս զանգվածը բաժանել 2 հավասար մասի: 1-ին մասի մեջ վանիլին ավելացնել ու խառնել, իսկ 2-րդ մասի մեջ կակաո ավելացնել ու կրկին խառնել:
Մատուցման չորս աման վերցնել: Երկուսի մեջ սպիտակ զանգվածից լցնել, իսկ մյուս երկուսի մեջ՝ մուգ զանգվածից: Ամանները դնել սառնարանում կամ սառցախցիկում, որպեսզի առաջին շերտը սառչի: Դրանից հետո հանել սառնարանից, և հակառակ գունային համադրությամբ լցնել 2-րդ շերտը ու կրկին դնել սառնարանում: Այսպես շարունակել այնքան, մինչև զանգվածը կվերջանա:
Մատուցելուց առաջ վրան քերած շոկոլադ շաղ տալ:
Բարի ախորժակ