Բաղադրիչներ
400 գ կաղամբ
1 ճ/գ շաքարավազ
աղ
սև պղպեղ
4 խաշած ձու
2 լոլիկ
1 վարունգ
կանաչ սոխ, մաղադանոս
2 ճ/գ թթվասեր
սխտորի փոշի
1 թ/գ հատիկավոր մանանեխ
Պատրաստման եղանակը
Կաղամբը կտրատել, ավելացնել շաքարավազ, մի պտղունց աղ, լավ խառնել
Ավելացնել երկարությամբ կտրատած վարունգ։ Ձվերի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնել, սպիտակուցները երկարությամբ կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Լոլիկների միջուկները հեռացնել, իսկ մնացած մասը երկարությամբ կտրատել և ավելացնել աղցանին։ Ավելացնել մանրացրած կանաչ սոխ, մաղադանոս
Ձվերի դեղնուցները ճզմել, ավելացնել թթվասեր, սխտորի փոշի, աղ, սև պղպեղ, հատիկավոր մանանեխ, լավ խառնել և ավելացնել աղցանին
Զարդարեք մանրացրած մաղադանոսով և մատուցեք )))
Բարի ախորժակ