Բաղադրիչներ
400 գ աղացած միս
1 գլուխ սոխ
1 բուլղարական պղպեղ
Աղ, սև և կարմիր պղպեղներ
0,5 թ/գ խմելի-սունելի
100 գ պանիր
5-6 փոքր մարինացված վարունգ
3-4 կարտոֆիլ
3 ձու
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել աղացած կամ մանրացրած սոխ, բուլղարական պղպեղ, աղ, սև և կարմիր պղպեղներ, խմելի-սունելի և լավ խառնել

Ուղղանկյունաձև լցնել սննդային պոլիէթիլենի վրա, ավելացնել քերած պանիր, մարինացված վարունգ և ռուլետի պես փաթաթել

Փաթաթել նույն սննդային պոլիէթիլենով և 2 ժամ թողնել սառցախցիկում

Կարտոֆիլն անցկացնել մանր քերիչով: Մսային ռուլետը շրջանաձև կտրատել, թաթախել նախ ձվի, ապա քերած կարտոֆիլի մեջ, տապակել փակ կափարիչով` 2 կողմից


Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))

Բարի ախորժակ