Ամենաօգտակար, համեղ և շատ հեշտ պատրաստվող թխվածքներից մեկը՝ վարսակի փաթիլներով և մրգերով

Բաղադրիչներ

400 գ կաթնաշոռ

100 գ վարսակի փաթիլներ

150 գ թթվասեր

¼ թ/գ աղ

5 ճ/գ շաքարի փոշի

3 ձու

2 բանան

2 խնձոր

Կաղապարի չափը՝ 26 սմ

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռին ավելացնել թթվասեր, 3 ձվի դեղնուց, աղ, 4 ճ/գ շաքարի փոշի, 2 բանան և հարել բլենդերով

Ավելացնել վարսակի փաթիլներ, քերիչով անցկացրած խնձոր և լավ խառնել

3 ձվի սպիտակուցները հարել՝ ընթացքում ավելացնելով 1 ճ/գ շաքարի փոշի

Սպիտակուցն ավելացնել ընդհանուր զանգվածին, լավ խառնել։ Կաղապարի ներսը պատել կարագով, լցնել ստացված զանգվածը, դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե

Կարող եք մատուցել սերուցքային կրեմով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում