Ամենաօգտակար աղցաններից մեկը, որը տարբերվում է և՛ իր համով, և՛ գունեղությամբ։ Ավոկադոյով և բանջարեղենով աղցան

Բաղադրիչներ

1 պղպեղ

1 վարունգ

6-7 չերրի լոլիկ

1 ավոկադո

1 ճ/գ կիտրոնի հյութ

1 ատամիկ սխտոր

2 ճ/գ սոյայի սոուս

2 ճ/գ ձիթայուղ

1 թ/գ մեղր

1 ճ/գ քնջութ

Պատրաստման եղանակը

Վարունգը, լոլիկը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել խորանարդաձև կտրատած ավոկադո

Պղպեղը կիսալուսնաձև կտրատել, համեմել աղով, դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե, ապա խորանարդաձև կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Սոյայի սոուսին ավելացնել սխտոր, ձիթայուղ, մեղր, լավ խառնել, ավելացնել մյուս բաղադրիչներին

Զարդարել քնջութով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում