Ամենապարզ և մատչելի բաղադրիչներով կարելի է պատրաստել այսպիսի համեղ ընթրիք: Կարտոֆիլով ջեռեփուկ

Բաղադրիչներ

1 կգ կարտոֆիլ

2 ձու

1 գլուխ սոխ

1 պղպեղ

80 գ պանիր

աղ

սև և կարմիր պղպեղներ

օրեգանո

ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլն անցկացնել քերիչով, 10 րոպե դնել սառը ջրի մեջ, ապա քամել, ավելացնել 2 ձու, աղ, սև և կարմիր պղպեղներ, օրեգանո և լավ խառնել

Սոխը կիսալուսնաձև կտրատել և 2 րոպե տապակել

Պղպեղը խորանարդաձև կտրատել և ավելացնել սոխին: Համեմել աղով, սև պղպեղով և թողնել 5 րոպե

Հրակայուն տարայի մեջ ձիթայուղ քսել, կարտոֆիլը լցնել, հավասարապես տարածել

Ավելացնել տապակած սոխն ու պղպեղը

Ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 50 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում