Բաղադրիչներ
6 լոլիկ
50 գ պանիր
1 փոքր կարմիր սոխ
սամիթ
½ թ/գ աղ
1 ճ/գ հատիկավոր մանանեխ
½ թ/գ սև պղպեղ
2-3 ճ/գ ձեթ
Պատրաստման եղանակը
Լոլիկներն ու սոխը կիսալուսնաձև կտրատել
Առանձին տարայի մեջ իրար խառբել հատիկավոր մանանեխը, աղը, սև պղպեղը, ձեթը, լավ խառնել և ավելացնել լոլիկներին
Ավելացնել քերած պանիր, մանրացրած սամիթ: 20 րոպե թողնել սառնարանում և մատուցել
Բարի ախորժակ