Ամենապարզ, բայց և շատ համեղ, արագ պատրաստվող աղցաններից մեկը: Տավարի մսով և բանջարեղենով աղցան

Բաղադրիչներ

1 վարունգ

1 լոլիկ

4 խաշած ձու

100 գ տավարի խաշած միս

1 տուփ եգիպտացորեն

սամիթ

3-4 ճ/գ մայոնեզ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Վարունգը կիսալուսնաձև կտրատել

Լոլիկի միջուկները հեռացնել, իսկ մնացյալը երկարությամբ կտրատել

Ձուն, միսը երկարությամբ կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել եգիպտացորեն, մանրացրած սամիթ, մայոնեզ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Թողնել 15 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում