Ամենապարզ, բայց և համեղ ապուրը` որը կհագեցնի ողջ ընտանիքին: Թթվասերային սոուսով և բանջարեղենով ապուր

Բաղադրիչներ

2 գազար

աղ

սև պղպեղ

1 գլուխ սոխ

½ դեղին պղպեղ

½ կանաչ պղպեղ

1 կարմիր պղպեղ

4 կարտոֆիլ

1-1,5 լ ջուր + 500 մլ

50 գ մակարոն

անանուխ, մաղադանոս

2 ձու

100 գ թթվասեր

Պատրաստման եղանակը

Գազարն անցկացնել քերիչով, համեմել աղով և 2 րոպե տապակել: Ավելացնել մանրացրած սոխ, թողնել կրակին 3 րոպե

Ավելացնել մանրացրած գունավոր պղպեղները, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 5 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, 1 լ ջուր, սև պղպեղ, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 10 րոպե

Եռալուց հետո ավելացնել 500 մլ ջուր, թողնել եռա, ապա ավելացնել մակարոն, թողնել 5-6 րոպե, ավելացնել մանրացրած անանուխ և մաղադանոս

2 ձվին ավելացնել թթվասեր, լավ խառնել, ապուրի ջրից 1-2 շերեփ ավելացնել, լավ խառնել և լցնել ընդհանուր ապուրի մեջ

Եվս 2 րոպե թողնել կրակին և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում