Բաղադրիչներ
400 գ աղացած միս
ձեթ
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
1 կարմիր պղպեղ
1 գազար
20 մլ տոմատի սոուս
մաղադանոս
աղ
սև և կարմիր պղպեղներ
1 կգ խաշած կարտոֆիլ
պանիր մոցարելլա
պանիր
3 ձու
5 ճ/գ սերուցքային պանիր կամ սերուցք
Պատրաստման եղանակըԱ
Սոխը և սխտորը մանրացնել և 2 րոպե տապակել: Ավելացնել քերած գազար, խորանարդաձև կտրատած պղպեղ, ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե
Ավելացնել աղացած միս, աղ, սև և կարմիր պղպեղներ և թողնել 5 րոպե
Ավելացնել տոմատի սոուս և թողնել 5 րոպե: Ավելացնել մանրացրած մաղադանոս և վերցնել կրակից
Կաղապարի ներսը պատել ձեթով, լցնել շչջանաձև կտրատած կարտոֆիլի մի մասը և տապակած միսն ամբողջությամբ
Ավելացնել մոցարելլա և կարտոֆիլի մնացած մասը
3 ձվին ավելացնել սերուցքային պանիր, աղ, սև պղպեղ, լավ խառնել և լցնել ուտեստի վրա
Ավելացնել քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ