Բաղադրիչներ
1 կգ դդմիկ
4 ձու
5 ճ/գ ալյուր
սխտորի փոշի
աղ
սև պղպեղ
400 գ հավի կրծքամիս
400 գ գազար
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը համեմել աղով, սև պղպեղով, սխտորի փոշի և ձեթ ավելացնել, լավ խառնել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Դդմիկն անցկացնել քերիչով. 0,5 թ/գ աղ լցնել, թողնել 10 րոպե, ապա ճզմելով հեռացնել ավելորդ հեղուկը
Ավելացնել 4 ձու, աղ, սև պղպեղ, լավ խառնել, ապա ավելացնել ալյուր, լավ խառնել և շրջանաձև տապակել
Հավի միսը կտրտել, ավելացնել մայոնեզ (կարելի է նաև առանց մայոնեզի), խառնել, լցնել կոտլետների կենտրոնում, իսկ կողային հատվածները դեպի ներս հավաքել
Ավելացնել կորեական ձևով պատրաստած գազար (կարելի է նաև պարզապես քերել և համեմել)
Կարող եք մատուցել կարտոֆիլով )))
Բարի ախորժակ