Բաղադրիչներ
4 հատ խաշած ձու
1 բաժակ խաշած բրինձ
1 տուփ ծովախեցգետնի ձողիկներ
1 տուփ մարինացված եգիպտացորեն
2 ատամիկ սխտոր
աղ
սև պղպեղ
2 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Ծովախեցգետնի ձողիկները խորանարդաձև կտրատել

Ավելացնել եգիպտացորենը, խաշած բրինձը, խորանարդաձև կտրատած ձուն, մանրացրած սխտորը

Համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել մայոնեզ և լավ խառնել

Ահա և վերջ )))

Բարի ախորժակ