Բաղադրիչներ
1 ձու
2 ճ/գ շաքարավազ
վանիլին
աղ
300 մլ կաթ
100 գ ալյուր
15 գ կակո
1 թ/գ փխրեցուցիչ
2 ճ/գ ձեթ
Կրեմի համար`
250 մլ 33-36% սերուցք
100 գ կաթնաշոռ
100-150 գ խտացրած կաթ
60-70 գ մարմելադ
Պատրաստման եղանակը
1 ձվին ավելացնել 2 ճ/գ շաքարավազ, մի պտղունց վանիլին, աղ և լավ խառնել
Մաս-մաս ավելացնել կաթ, շարունակել խառնել
Զուգահեռաբար ավելացնել նաև ալյուրը (2 անգամ կաթը լցնելուց հետո՝ ալյուրը, ապա նորից կաթի մնացած մասը), կակաոն, փխրեցուցիչը և լավ խառնել
Շարունակել մաս-մաս ավելացնել կաթը և խառնել: Ավելացնել 2 ճ/գ ձեթ, խառնել և թողնել 10-15 րոպե
Թավայի վրա պատրաստել` ինչպես նրբաբլիթները
Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է սերուցքին ավելացնել փափուկ կաթնաշոռ, խտացրած կաթ և լավ հարել
Սեղանի վրա սննդային թուղթ փռել, նրբաբլիթներից յուրաքանչյուրի վրա 2 ճ/գ կրեմ քսել, շարել իրար վրա կիսալուսնի պես
Ավելացնել մանրացրած մարմելադ և ռուլետի պես փաթաթել: Մի քանի ժամ թողնել սառնարանում
Կարող եք զարդարել կակաոյով և մատուցել )))
Բարի ախորժակ