Բաղադրիչներ
400 գ չինական կաղամբ
500 գ հավի կրծքամիս
5 ճ/գ մարինացված եգիպտացորեն
5 շրջանակ մարինացված արքայախնձոր
3 ճ/գ մայոնեզ
3 ճ/գ թթվասեր
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը ծեծել, 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով, սիրելի համեմունքներով, 2 կողմից տապակել, ապա միջին մեծությամբ կտրատել
Կաղամբը կտրատել, համեմել աղով, սև պղպեղով, մի մասը լցնել մատուցվող ափսեի մեջ, թթվասերն ու մայոնեզը խառնել իրար, ավելացնել կաղամբին
Ավելացնել տապակած մսի մի մասը, մարինացված եգիպտացորեն, կտրատած արքայախնձորի մի մասը, մայոնեզ
Նույն հերթականությամբ ևս 1 շերտ դնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ