Ամենանուրբ, փափուկ և համեղ նախաճաշը, որից ոչ ոք հրաժարվել չի կարողանա: Փանքեյք

Բաղադրիչներ

2 ձու

40 գ ալյուր

25 գ կաթ

4 ճ/գ շաքարավազ

վանիլին

ձեթ

Պատրաստման եղանակը

Ձվերի դեղնուցն ու սպիտակուցն առանձնացնել: Դեղնուցներին ավելացնել կաթ, 1 ճ/գ շաքարավազ, մի պտղունց վանիլին,  ալյուր և լավ խառնել

Սպիտակուցները հարել` մաս-մաս լցնելով 3 ճ/գ շաքարավազ

Դեղնուցն ու սպիտակուցը խառնել իրար

Լցնել խոհարարական պարկի մեջ: Թավան տաքացնել ձեթ քսել (ինչպես անում եք նրբաբլիթներ պատրաստելիս) և շրջանաձև լցնել ստացված խմորը: 3 կաթիլ ջուր կաթեցնել թավայի անկյուններում, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 5 րոպե

Երբ ջրի կաթիլները սկսում են գոլորշիանալ` ևս մեկ բարակ շերտ խմոր լցնել փանքեյքերի  վրա, ծածկել և ևս 1 րոպե թողնել

Շրջել հակառակ կողմի վրա, դարձյալ ջուր կաթեցնել, ծածկել և թողնել ևս 5 րոպե

Պատրաստ են )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում